ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 3 մարդ է տուժել, որոնցից մեկն անչափահաս է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 12:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են ԶԻԼ և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ԶԻԼ–ը կողաշրջվել է։
BMW-ի 63–ամյա վարորդ Վարդան Մ.-ն ու նրա ուղևորները` 14-ամյա Վարդան Մ.-ն և 61-ամյա Սոֆյա Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Լրատվամիջոցի տեղեկություններով` տուժածները Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, ընտանիքի անդամներ։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: