Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն` ադրբեջանական ստորաբաժանումները մեկ ժամ կրակել են Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` օգոստոսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Կուտականի և Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ:
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են դաշտում աշխատող մարդկանց ուղղությամբ