ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Ալ Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին կալանք է սպառնում Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում իրաքյան «Ալ Շորթ» ակումբի դեմ խաղում խփած գոլից հետո խաչակնքվելու համար: Տեղեկությունը հայտնում է «Italy 24 Press News»-ը։
Սաուդյան Արաբիայում արգելված են քրիստոնեության հետ կապված ժեստերն ու խորհրդանիշները:
Ավելի վաղ «Ալ Նասրի» նախկին ֆուտբոլիստ, կոլումբացի Խուան Պաբլո Պինոն ձերբակալվել էր առևտրի կենտրոնում Հիսուս Քրիստոսի պատկերով դաջվածքի պատճառով:
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Կարիերայի ընթացքում նա ներկայացրել է պորտուգալական «Սպորտինգը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Ռեալը» և իտալական «Յուվենտուսը»: Նա 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ դարձել Անգլիայի չեմպիոն, 2-ական անգամ՝ Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն հաղթել է Եվրոպայի առաջնությունում (2016) և Ազգերի լիգայում (2018/19):