Խոշոր տուգանքից մինչև ազատազրկում. Արցախում զրպարտությունը և վիրավորանքը քրեորեն կպատժվեն

Զրպարտելու կամ վիրավորելու դեպքում անձը ստիպված կլինի կա՛մ գումար վճարել, կա՛մ ազատազրկման ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում զրպարտությունը և վիրավորանքը կհամարվեն քրեորեն պատժելի արարքներ։ Արցախի Հանրապոտության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
«Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա»,-նշված է օրենքում։
Զրպարտության դեպքում`ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից (1 մլն դրամ) երկուհազարապատիկի (2 մլն դրամ) չափով:
Իսկ նման արարքները պարբերաբար կատարվելու դեպքում տուգանքը նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կլինի, կամ արարքը կպատժվի ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Լրագրող Անի Գևորգյանը Ալեն Սիմոնյանին զրպարտության համար կվճարի 257.000 դրամ
Նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով տուգանք է նախատեսվում նաև վիրավորանքի դեպքում (ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը):
Ավելի խիստ պատիժ է նախատեսվումանձի հանրային գործունեությամբ պայմանավորված`տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով նրան պարբերաբար վիրավորելը։
Վիրավորանքի ու զրպարտության մասին աղմկահարույց օրենքի նախագիծը նախագահն ուղարկել է ՍԴ
Նման դեպքերը կպատժվեն տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից (2 մլն դրամ) երեքհազարապատիկի (3 մլն դրամ) չափով կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով: