Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հսկայական ներուժը և ռուսական սպառազինության տեխնոլոգիական գերազանցությունը պարտության են մատնում արևմտյան «Ուկրաինա ՄՌԿ»-ին և Հյուսիսատլանտյան դաշինքին։ Ռուսաստանի հարվածային ուղղաթիռներն ամենաարագն են համոզում Արևմուտքին Կիևի խամաճիկներին ռազմական մատակարարումների անհեռանկարային լինելու, Մոսկվայի արդար պահանջների կատարման անհրաժեշտության և անխուսափելիության մեջ՝ ՆԱՏՕ-ի արտասահմանյան զորքերը դեպի արևմուտք՝ 1997 թվականի սահմանները հետ մղելու վերաբերյալ։
«Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովն օգոստոսի 7-ին զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2022 թվականի աշխատանքի արդյունքների և սպառազինությունների արտադրության բազմակի աճի մասին։ Պետական պաշտպանական պատվերը ՌԴ 60 շրջաններում 800 գիտական և արտադրական միավորումների առաջնահերթւոյունն է մնում։ Հատուկ ուշադրություն է դարձվում ներքին ավիաշինության զարգացմանը, որը կարևոր նշանակություն ունի երկրի տեխնոլոգիական և ազգային անվտանգության համար։
«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը մեկ տարվա ընթացքում արտադրել է 296 մարտական ուղղաթիռ, և հակառակորդն անմիջապես զգացել է դա հատուկ ռազմական գործողության գոտում։
Օդատիեզերական ուժերի ռուս օդաչուները դեռ շատ մարտական աշխատանք ունեն անելու՝ 2022 թվականի փետրվարից Ուկրաինան Արևմուտքից ստացել է հարյուրավոր տանկեր, ավելի քան 4000 զրահամեքենա, 1100 հրետանային զենք։ Հիշեցնեմ, որ հատուկ ռազմական գործողության 530 օրերի ընթացքում ոչնչացվել է ավելի քան 11200 տանկ և զրահամեքենա:
Ամերիկյան Military Watch ամսագիրն օրերս արձանագրել է. «Ռուսական հարվածային ուղղաթիռներն ավելի ու ավելի կարևոր դերակատարում են ունենումռազմական գործողություններում, ընդ որում՝ Մի-28-ը և Կա-52-ը զգալի վնաս են հասցրել ուկրաինական զրահատեխնիկային 2023 թվականի ամռանը, երբ ուկրաինական զորքերը փորձել են հակահարձակման դիմել»։
Ավելին՝ «Ռուսական ուղղաթիռներն իրենց բնութագրերով շարունակում են առաջատար մնալ աշխարհում, իսկ Մի-28 և Կա-52 հարվածային ուղղաթիռներն իրենց հավասարը չունեն»։
Առանձնացվում է նաև նոր «Վիխր-1» հրթիռը, որը կարող է թիրախներ խոցել մինչև 10 կմ հեռավորության վրա՝ հակառակորդի ՀՕՊ-ի գործողության գոտուց դուրս: Ռուսական հարվածային ուղղաթիռները հատուկ ռազմական գործողության գոտում գործում են գրեթե առանց կորուստների։
«Ալիգատորների» պատերազմը
Ուկրաինական մարտական գործողությունների թատրոնում հզոր ԿԱ-52 ուղղաթիռները օդից ակտիվորեն աջակցում են ցամաքային զորքերի գործողություններին, արագորեն տեղափոխում են դեսանտի ստորաբաժանումները:
Սպառազինության զգալի զինանոցը թույլ է տալիս «Ալիգատորներին» շուրջօրյա և արդյունավետ մաղել կենդանի ուժն ու զրահատեխնիկան, թաքստոցները, Ուկրաինայի զինված ուժերի կառավարման կետերը:
ԿԱ-52-ի զգալի կրակային հզորությունը զուգորդվում է բարձր էներգաարդյունավետության, հայտնաբերման և թիրախավորման ժամանակակից միջոցների, ռադիոէլեկտրոնային պայքարի հետ, ինչը թույլ է տալիս հարձակվել ցանկացած թիրախների վրա: Բացի այդ, «Ալիգատորը» շատ արագ թռչում է՝ մինչև 320 կմ/ժ։ Թռիչքի գործնական հեռավորությունը 460 կմ է՝ մինչև 5500 մետր բարձրությունների վրա։
Կա-52 հարվածային ուղղաթիռի մարտական «սիրտը» «Արգումենտ – 2000» համալիրն է, «Բագետ-53» ինտեգրված թվային հաշվիչ մեքենան, օդաչուական և նավիգացիոն համալիրը, որոնիչ-նշանառության համակարգը և «Արբալետ-52» ռադիոլոկացիոն համալիրը, կապի և պաշտպանության օդային համալիրները: Միայն «Արբալետը» կարող է «տեսնել» «Սթրինգեր» հրթիռը մինչև 5 կմ հեռավորության վրա, տանկը՝ մինչև 12 կմ, ինքնաթիռը՝ մինչև 15 կմ, ուղեկցել մինչև 20 թիրախ և միաժամանակ տվյալներ փոխանցել նպատակային և նավիգացիոն համակարգերին։ Այն նաև նախազգուշացնում է ծայրահեղ փոքր բարձրություններում թռիչքի խոչընդոտների մասին:
«Վիտեբսկ» պաշտպանական համակարգը ավտոմատ կերպով հայտնաբերում է լազերի, ռադիոլոկատորի ճառագայթումը, հրթիռի արձակումը և ինքնուրույն կիրառում է պասիվ միջամտություն՝ խախտելով թշնամու հրթիռների ուղղորդումը ինֆրակարմիր և ռադիոյի տիրույթում, ռեֆլեկտորներ կամ ջերմային թակարդներ է կրակում։ Դրանից բացի, ձայնով զեկուցում է անձնակազմին ձեռնարկված միջոցառումների, մնացած պաշտպանության միջոցների մասին:
«Ալիգատորը» համարվում է մոլորակի ամենապաշտպանված ուղղաթիռը։ Հատուկ ռազմական գործողության մարտական դրվագներից մեկում հակառակորդը «Ալիգատորի» դեմ 18 «Սթրինգեր» զենիթային հրթիռ է կիարռել. ուղղաթիռի անձնակազմը չի տուժել:
Ուկրաինական մարտական գործողությունների թատերաբեմում երեք հարյուր նոր Կա-52 հարվածային ուղղաթիռներ կարող են դառնալ իսկական հրաշք զենք, որը կոտրում է ցանկացած թշնամու ռազմավարությունը, մարտավարությունը և ատամները: Այնուամենայնիվ, «Ռոստեխը» դրանով չի սահմանափակվել և գործարկել է նոր հզորություններ հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի, արդիականացված ռազմավարական գերձայնային հրթիռակիր Տու-160 ինքնաթիռի, ծանր ռազմատրանսպորտային Իլ-76ՄԴ-90Ա-ի արտադրության համար, իսկ 2022 թվականին մարտական ինքնաթիռների արտադրությունը կրկնապատկվել է։
Ցանկը կարելի է շարունակել «Լանցետներով», «Իսկանդերներով», «Կինժալներով», որոնց արտադրության տեմպը Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի համար ոչ մի լավ բան չի խոստանում։
Բաժանորդագրվեք ռազմական վերծուբան Ալեքսանդր Խրոլենկոյի ալիքին Telegram-ում: