Կիպրոսում կատուները զանգվածաբար սատկում են Covid-ի բարդություններից

Կատու
2023 թվականի հունվար-հունիսին, ասոցիացիայի տվյալներով, FIP-ից սատկել է 8 հազար կատու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Կիպրոսի առողջապահության նախարարությունը սկսել է Covid-19-ի դեմ դեղամիջոցներ փոխանցել անասնաբուժական ծառայություններին, որպեսզի դադարեցնի կատուների զանգվածային անկումը FIP վարակիչ պերիտոնիտից, որն առաջացել է կատվային կորոնավիրուսի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով «Guardian»–ին։
Պարբերականը, հղում անելով կղզու անասնաբուժական ասոցիացիային (Pancyprian Veterinary Association, PVA), նշում է, որ հիվանդության վերջին բռնկումը եղել է հունվարին Նիկոսիայում։ Մի քանի ամսվա ընթացքում fcov-23 կորոնավիրուսը (կատվային վիրուս, որը կապված չէ մարդկանց վրա ազդող Covid-19-ի հետ և դեռևս վտանգավոր չէ մարդկանց համար) տարածվել է ամբողջ կղզում:
Ասոցիացիայի փորձագետները, համագործակցելով Էդինբուրգի համալսարանի գիտնականների հետ, պարզել են, որ 12 շաբաթվա ընթացքում կղզում կատուների մոտ FIP են ախտորոշել 20 անգամ ավելի հաճախ, քան 2022 թվականին։ Գիտնականները կարծում են, որ վիրուսի վարակվածության աստիճանը մեծացել է մուտացիայի հետեւանքով։
Աշխարհի երկրների գրեթե 50%-ում մեկ ամսում COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել. ԱՀԿ
Հիվանդությունը դժվար բուժվող է, 2023 թվականի հունվար-հունիսին, ասոցիացիայի տվյալներով, FIP-ից սատկել է 8 հազար կատու, տեղի կենդանիների պաշտպանները պնդում են, որ 300 հազար մահացու դեպք է եղել։
Անցյալ շաբաթ Կիպրոսի կառավարությունը որոշել է օգոստոսի 8-ից՝ Կատուների միջազգային օրվանից, կենդանիների բուժման համար փոխանցել Covid-19-ի դեմ «Molnupiravir» հաբեր, որոնք մշակել է «Merck» ընկերությունը։
Ենթադրվում է, որ անասնաբույժները կստանան 2 հազար տուփ, յուրաքանչյուրը` 100 եվրո արժողությամբ, կամ ընդհանուր առմամբ 40 հազար դեղահաբ։ Յուրաքանչյուր շրջանում կբաժանվի 100-ական փաթեթ, կատուների տերերը կկարողանան դեղատոմսեր ստանալ այդ դեղը ձեռք բերելու համար։
Հնդկաստանում Covid-ի նոր մանրէահիմք է հայտնաբերվել․ ԶԼՄ