ՀՀ ՊԵԿ–ը բարելավել է դիրքերը ԵԱՏՄ անդամ երկրների ցանկում

ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների արդյունքում հաշվարկված գումարներից գանձվել է 1․7 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների եռամսյա կտրվածքով աշխատանքի արդյունավետության գնահատման սանդղակում ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության դիրքերը բարելավվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի ցուցանիշը 2021թ–ի 89․50-ից 2023 թ–ին հասել է 93․75-ի։
Անփոփելով 2023 թվականի առաջին կիսամյակում հետբացթողումային հսկողության ուղղությամբ ՊԵԿ համապատասխան վարչության կողմից իրականացված մի շարք միջոցառումները` նշվում է նաև, որ 2023թ առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 59 մաքսային ստուգում, որից 45-ը՝ կամերալ ստուգում և 14-ը՝ արտագնա:
Ստուգումների արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են 631․0 մլն դրամի մաքսային վճարներ: Հաշվարկված գումարներից գանձվել է 1․7 մլն դրամ։
Հայաստանը ԵԱՏՄ–ից 84 մլրդ դրամով պակաս մաքսատուրք է ստացել. ՊԵԿ նախագահ
ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո թիրախային ստուգումների համակարգի թեստային տարբերակը, որն ապահովում է հսկողական աշխատանքների հետագծելիությունը և ստուգման ծրագրի ինքնաշխատ կազմման հնարավորությունը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:
Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ-ն` որպես ինքնիշխանության ամրապնդման մեխանիզմ. Սերգեյ Կոպիրկինի հոդվածը