Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հասնելու է +42–ի. եղանակի տեսություն

Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-3 մ/վրկ արագությամբ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն այսօր և վաղն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

«Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է +40․․․+42 աստիճան տաքություն»,–զգուշացնում են կենտրոնից։

Օգոստոսի 10-14-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 10-ից ՀՀ է ներթափանցելու հզոր ջերմային ալիք, ջերմաստիճանը կհասնի +42-ի․ Սուրենյան
Երևան քաղաքում օգոստոսի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին, 12-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։