ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Բագե-Մալեք շրջանի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով վեց մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է Արեֆ նահանգի շտապօգնության ծառայության հասարակայնության հետ կապերի տնօրեն Ասլե-Շարխանին։
«Առավոտյան ժամը 6:30-ին Բագե-Մալեք շրջանի Լալաբ բնակավայրում գազի պայթյուն է տեղի ունեցել... Ցավոք, այս միջադեպի հետևանքով հինգ տղամարդ և մեկ կին է մահացել»,- ասել է Շարխանին:
Այս պահին պայթյունի պատճառն անհայտ է: