ԵԱՏՄ – ԲՐԻԿՍ հանդիպումը կկայանա սեպտեմբերին Վլադիվոստոկում. Կոբյակով

ԱՏՀ-2023 կազմկոմիտեի պատասխանատու քարտուղարը նշում է, որ բիզնես ծրագրի լրացումը կնպաստի հագեցած աշխատանքին և նոր լուծումների մշակմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ – ԲՐԻԿՍ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 10-13-ը Վլադիվոստոկում կայանալիք 8-րդ Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) միջազգային օրակարգի շրջանակում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական, ԱՏՀ– 2023-ի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական կոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը։
Համաժողովում կկայանան նաև գործարար երկխոսություններ Հնդկաստանի, Չինաստանի, Լաոսի, Մոնղոլիայի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
Սինգապուրի ուշադրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ խթան է նոր համագործակցության համար․ Լուկաշենկո
Կոբյակովի խոսքով՝ գործարար ծրագրի լրացումը կնպաստի հագեցած աշխատանքին և տարածաշրջանի զարգացման նոր լուծումների մշակմանը:
2023 թվականի համաժողովի կարգախոսն է «Համագործակցության, խաղաղության և բարգավաճման ճանապարհին»: Հիմնական թեմաներից են` նոր պայմաններում միջազգային համագործակցության զարգացումը, տեխնոլոգիական արդիականացման հարցերը, լոգիստիկ շղթաների վերափոխումը Հյուսիսային ծովային ճանապարհի ավելի ու ավելի ակտիվ օգտագործման ֆոնին:
Համաժողովի գործարար ծրագրի շրջանակում տեղի կունենա ավելի քան 60 միջոցառում: ԱՏՀ-2023 – ի կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն է:
ԵԱՏՄ կարգավորումներ. ի՞նչ է արվում, որ Հայաստանը չդառնա ավտոմեքենաների աղբավայր