ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Բրյանսկի շրջանի Չաուսի գյուղի գնդակոծության հետևանքով 1 խաղաղ բնակիչ է մահացել, 2-ը` վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզպետ Ալեքսանդր Բոգոմազին։
«Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Պոգարի շրջանի Չաուսի գյուղը։ Ցավոք, գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկու տեղացի` վիրավորվել։ Այս պահին նրանք տեղափոխվել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»,- Telegram-ում գրել է նա։
Մարզպետի խոսքով՝ գնդակոծության հետևանքով վնասվել է գյուղատնտեսական ձեռնարկության գույքը։ Այժմ տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները։
Պոգարի շրջանը գտնվում է Բրյանսկի մարզի հարավ-արևմուտքում, սահմանակից է Ուկրաինայի Չեռնիգովի մարզին։ Ուկրաինայի ԶՈւ–ն պարբերաբար գնդակոծում է այդ շրջանը և սահմանամերձ մյուս տարածքները, ինչպես նաև պայթուցիկներով բեռնված ԱԹՍ-ներ է արձակում:
Բրյանսկի մարզում 2023 թվականի փետրվարի 3-ից գործում է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։