Վթար Երևան-Սևան ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Վթար Երևան-Սևան ճանապարհին
Բախվել են «Opel Vectra» և «Chrysler» մակնիշների ավտոմեքենաները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի կամրջի մոտ, մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին` ժամը 21։20-ի սահմաններում։
Բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Դ. Գ.) և «Chrysler» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Վթար Կոտայքում. նախկին ոստիկանը մեքենայով բախվել է քարե պարսպին և մահացել հիվանդանոցում