ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վրաստանի Ռաճա լեռնային շրջանում գրանցված սողանքի զոհերի թիվը հասել է 21-ի, լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։
«Փրկարարական և որոնողական աշխատանքների արդյունքում ևս մեկ դի է հայտնաբերվել՝ աղետի էպիկենտրոնից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է Մղեբրիշվիլին։
Նրա խոսքով՝ փորձագետները փորձում են սողանքային զանգվածը իջեցնել գետ՝ տարածքը մաքրելու նպատակով։ Մգեբրիշվիլին հավելել է, որ բարձր ջերմաստիճանի պատճառով փրկարարների շրջանում որոշակի հիվանդություններով վարակվելու վտանգ կա, ուստի համապատասխան միջոցներ են ձեռնարկվել դա կանխելու համար։
Շովիում մասշտաբային սողանք է տեղի ունեցել օգոստոսի 3-ին։ Զոհվածների թվում մեկ ՌԴ քաղաքացի կա։ 15 մարդ համարվում է անհետ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից ներքև է հոսել ավելի քան 5 մլն խմ հող։
Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմում է 26 հա։