ՌԴ–ում ՀՀ դեսպանը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ–ում Ղազախստանի նորանշանակ դեսպան Դաուրեն Աբաևի հետ
Վաղարշակ Հարությունյանը խոսել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով տարածաշրջանում առկա իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ–ում Ղազախստանի նորանշանակ դեսպան Դաուրեն Աբաևի հետ, որին ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, տեղեկացնում են դեսպանատնից։
Հարությունյանը գործընկերոջ հետ զրույցի ընթացքում ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը։ Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետին։
Հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ինտեգրացիոն կառույցների շրջանակներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։