ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ին, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 37-39, երեկոյան՝ 30-32 աստիճան։
Ուշադրություն. օգոստոսի 10-14-ը, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Նույն օրերին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: