Հավայան կղզիներում հրդեհներ են մոլեգնում. իրականացվում է զանգվածային տարհանում

Հրդեհավտանգ իրավիճակի պատճառը շոգ եղանակն է և չոր օդը:
Sputnik
Հավայան կղզիներում անտառային հրդեհների պատճառով զանգվածային տարհանում է իրականացվում։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտնել է նահանգի լեյտենանտ-նահանգապետ Սիլվիա Լյուքը։
Շոգ եղանակն ու չոր օդը տարածաշրջանում ծայրահեղ հրդեհավտանգ պայմաններ են ստեղծում, որոնք սրվում են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամու պատճառով:
Պորտուգալիայում հրդեհ է. կան տուժածներ, տարհանվել է շուրջ 1500 մարդ
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հրդեհի օջախները գրանցվել են Մաուի կղզում, դրանցից մի քանիսն ընդգրկում են 400 հեկտար: Որոշ շրջաններում կրակը մոտենում է բնակելի շենքերին, իշխանությունները ստիպված են փակել ճանապարհները, հանրային տրանսպորտը չի աշխատում։