ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզում «Nissan մակնիշի» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել Պտղնի վարչական համայնքի «Մուլտի Մեջիք մոլի» դիմաց ժամը 05։35-ի սահմաններում։
Ըստ կայքի` վարորդը` 36-ամյա Աշոտ Կոստանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Սակայն նա, այդպես էլ ուշքի չգալով, մահացել է։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Կոստանյանը նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակում։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։