Ականատեսները նկարահանել են հսկայական տորնադոն, որը գոյացել է Ղահրամանմարաշ նահանգի Աֆշին շրջանի ածխահանքում:
Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, շրջակա միջավայրին ոչ մի վնաս չի եղել:
Նշվում է, որ տորնադոն արձանագրել են ուղղաթիռից, որն այդ պահին թռչում էր ածխի հանքի վրայով:
Հիշեցնենք, որ Ղահրամանմարաշ նահանգը լրջորեն տուժել է Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի հետևանքով։