Պորտուգալիայի հարավում գտնվող Օդեմիր վարչական շրջանում մոլեգնող հրդեհի հետևանքով առնվազն 14700 մարդ է տարհանվել, տուժել են 22–ը։ Այս մասին հայտնում է 20minutos թերթը` վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության հրամանատարին։
Նշվում է, որ հրդեհը մոլեգնում է դեռ օգոստոսի 5-ից։
Ինչպես հայտնել է քաղպաշտպանության ներկայացուցիչը, 4 տուժածի, որոնցից 3–ը հրշեջ–փրկարար են, հոսպիտալացում է անհրաժեշտ եղել։ Տուժածներից որևէ մեկի վիճակը ծանր չէ։
Թերթի տվյալներով` օգոստոսի 7-ին հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է 800 հրշեջ, 266 տրանսպորտային միջոց, 10 միավոր ավիացիա։ Աշխատանքներն իրականացվել են 6.7 հա տարածքում։
Նշվում է, որ Պիրենեյան թերակղզում անոմալ շոգ է գրանցվել։