ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. 73 տարեկանում մահացել է թարգմանիչ, գրող և ռադիոհաղորդավար Լեոնիդ Վոլոդարսկին։ Տեղեկությունը հայտնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը՝ հղում անելով նրա հարազատներին:
Նշվում է, որ նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
«Մենք սգում և սրտի ցավով հրաժեշտ ենք տալիս այս մեծ և ստեղծագործ մարդուն, որը հայտնի է ոչ միայն որպես խորհրդային և ռուս թարգմանիչ, որպես գրող, մանկավարժ և ռադիոհաղորդավար, այլ նաև որպես լավ ընկեր, հավատարիմ և սիրող ամուսին և պապիկ, հումորով և բարի մարդ», - ասված է հաղորդագրությունում։
Վոլոդարսկուն անվանում էին «90-ականների ձայն», նա հնչյունավորել է բազմաթիվ հայտնի ֆիլմեր։