ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձեցին բերման ենթարկել։ Իրավիճակը սկսեց լարվել այն ժամանակ, երբ ակցիայի մասնակիցներին փորձեցին փակել դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։
Քիչ առաջ մեծ թվով ոստիկանական ուժեր բերվեցին հրապարակ։ Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին ժամանակ են տվել հավաքը դադարեցնելու և ճանապարհը բացելու համար` նշելով, որ նրանց գործողություններն օրինական չեն։
Հավելենք, որ ակցիայի մասնակիցները շարունակում են Հանրապետության հրապարակում մնալ։ Նրանք սպասում են ավտոբուսների, որպեսզի շարժվեն դեպի Կոռնիձոր։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Արցախյան առաջին պատերազմի մի շարք մասնակիցներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով։