Հնդկաստանում Covid-ի նոր մանրէահիմք է հայտնաբերվել․ ԶԼՄ

Նոր մանրէահիմքը ծագում է «Օմիկրոն» մանրէահիմքից և առաջին անգամ հայտնաբերվել է այս տարվա մարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանում Eris անվանումով Covid -19 -ի նոր ենթատեսակի վարակման դեպքեր են գրանցվել։ Այն այսօր արագ տարածվում է Մեծ Բրիտանիայում։ Տեղեկությունը հայտնում է Economic Times-ը։
EG.5.1 մանրէահիմքը ծագում է «Օմիկրոն» մանրէահիմքից և առաջին անգամ հայտնաբերվել է այս տարվա մարտին։ Նախորդ տարի այն հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում։ Մինչև վերջերս այս մանրէահիմքը մեծ մտավախություն չէր առաջացնում, սակայն գիտնականները մտահոգված են դրա տարածման արագությամբ և հիվանդացածների թվի աճով։
Ինչպիսին է կորոնավիրուսի նոր մանրէահիմքի առաջացման հավանականությունը
Հնդկաստանի առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ երկրում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, երկրում հիվանդների ակտիվ դեպքերի ընդհանուր քանակը հասել է 1574-ի։
Կոնսորցիումի ղեկավար Անուրագ Ագրավալայի խոսքով՝ դիմադրողականության անկմանը և «իմունիտետից փախչող» նոր մուտացիաների զարգացմանը զուգահեռ հիվանդության դեպքերի ավելացում կնկատվի։
«Օմիկրոնից» հետո կորոնավիրուսի նոր մանրէահիմքեր կհայտնվեն. ԱՀԿ ղեկավար