Երևանում երիտասարդները հարվածել են 36-ամյա տղամարդուն և վերցրել բջջային հեռախոսը

Ոստիկանական ավտոմեքենա
Ոստիկանները երիտասարդներից երկուսին հայտնաբերել են, մյուս երկուսին դեռ փնտրում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Էրեբունիում 4 երիտասարդներ հարձակվել են տղամարդու վրա և վերցրել նրա բջջային հեռախոսը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 7-ին` ժամը 13.05-ին, ոստիկանություն զանգահարած կինը հայտնել է, որ Նոր Արեշի 19-րդ փողոցում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա վերցրել են նրա բջջային հեռախոսը և հեռացել:
Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է եղել, որի ժամանակ չորս երիտասարդներ հարվածներ են հասցրել 36-ամյա տղամարդուն։ Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդը վերցրել է նրա գրպանից ընկած հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ 18-ամյա մյուս երիտասարդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում:
22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոսը։
Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս երկու մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել