Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ–ի ֆուտբոլային մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցանկում է

Էդուարդ Սպերցյան
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը լավագույնն է ճանաչվել ձախակողմյան կենտրոնական կիսապաշտպանների ցանկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, որը հրապարակվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում:
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը յուրաքանչյուր դիրքի համար առանձնացրել է երեք լավագույն ֆուտբոլիստի: Էդուարդ Սպերցյանը լավագույնն է ձախակողմյան կենտրոնական կիսապաշտպանների ցուցակում: Նրանից բացի, այս դիրքում լավագույնն են ճանաչվել «Զենիթի» երկու ֆուտբոլիստներ Դալեր Կուզյաևը և Վենդելը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին երկու խաղով որակազրկել են
Հիշեցնենք, որ Սպերցյանը հանդես է գալիս «Կրասնոդարում»։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում։ 2021 թվականի փետրվարին նա որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Հավելենք, որ կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2026 թվականին։
«Կրասնոդարը» հրաժարվել է Սպերցյանին 8.5 միլիոն եվրոյով վաճառել «Այաքսին»