«Նորից կանցնեի այս ամենի միջով». Բելլա Հադիդը բուժումից հետո լուսանկարներ է հրապարակել

Բելլա Հադիդ
Թոփ մոդելը պատմել, թե ինչպես է ընթացել բուժման ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի թոփ մոդել և Victoria's Secret-ի հրեշտակ Բելլա Հադիդը երկարատև բուժումից հետո առաջին անգամ սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել և ցույց տվել, թե ինչ տեսք ունի Լայմի հիվանդության սրացման դեմ 100 օր պայքարելուց հետո:
Լայմի հիվանդությունը տզերի միջոցով տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է: Համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունը փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում: Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս:
Բելլա Հադիդը բուժումից հետո լուսանկարներ է հրապարակել
Հադիդի մոտ հիվանդությունը ախտորոշել են 2012 թվականին։ Մի քանի ամիս առաջ նրա մոտ հիվանդության սրացում էր եղել, և նա դադարել էր աշխատել ու հայտնվել հասարակական վայրերում։ Անցյալ շաբաթ նրա ավագ քույրը՝ Ջիջի Հադիդը, հայտնել էր Բելլա Հադիդի ապաքինման մասին ։
Թոփ մոդելը հրապարակել է լուսանկարներ, որոնցում նա առանց դիմահարդարման է։
Բելլա Հադիդը բուժումից հետո լուսանկարներ է հրապարակել
Հադիդը հավաստիացրել է, որ չի հուսահատվում առողջական խնդիրների պատճառով։ Նրա խոսքով ՝ բուժման արդյունքն այնքան լավ է, որ նա չի զղջում տառապանքի և ապրած ցավի համար։ Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, իր գործակալներին և բժիշկներին։
«Եթե ես ստիպված լինեի նորից անցնել այս ամենի միջով, որպեսզի հասնեի այս արդյունքին, ես նորից կանցնեի այս ճանապարհը: Դա ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ», — հայտարարել է նա։
Նշենք, որ Բելլայի կյանքում վերջերս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նա երկու տարվա հարաբերություններից հետո բաժանվել էր ընկերոջից` Մարկ Կալմանից։
Բելլա Հադիդը բուժումից հետո լուսանկարներ է հրապարակել