Յակուտիայում այրվում է ավելի քան 125 հազար հեկտար անտառ

Հանրապետության երեք շրջաններում հրշեջ-փրկարարները պայքարում են 60 օջախի դեմ։
Sputnik
Յակուտիայի 13 շրջաններում 98 հրդեհ է բռնկվել։ Կրակի ընդհանուր տարածքը կազմում է 125,6 հազար հա։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ամենաբարդ իրավիճակը Ալդան, Օլեկմինսկի և Ուստ-Մայսկի շրջաններում է, որտեղ գրանցվել է 60 օջախ։
Նշվում է նաև, որ փրկարարների Օլեկմինսկի և Ուստ-Մայսկի շրջաններում փորձում են մարել հրդեհի 38 օջախ։
Փրկարարներն աշխատում են բնակավայրերում հակահրդեհային պաշտպանության ուղղությամբ: