Երեկոյան ժամերին քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 7-8-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին հարավարևելյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 7-ի երեկոյան ժամերինհնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 7-8-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 7–ի գիշերը եղել է 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32....+34 աստիճան։