Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Որոնողական աշխատանքները շարունակվում են, 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանցից 7–ը երեխա է։
Sputnik
Վրաստանի Ռաճա շրջանի Շովի առողջարանում սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 18-րդ մահացածի դին հայտնաբերվել է օգոստոսի 6-ի առավոտյան՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում: 12 քաղաքացու դի արդեն նույնականացված է։
Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանցից 7-ը երեխա են։
Շովիում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 400 փրկարար և 200 զինվորական: Բացի այդ, գործի են դրվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ և հատուկ տեխնիկա:
Հիշեցնենք, որ Շովի հանգստավայրում, որը գտնվում է 1500 մետր բարձրության վրա, օգոստոսի 3-ին սողանք էր տեղի ունեցել: Արդյունքում ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ։ Փրկարարները տարհանել են 210 մարդու: Վրաստանում օգոստոսի 7-ին սգո օր է հայտարարվել։
Վրաստանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 12–ի