Առնվազն 30 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել Սինդ նահանգում (Պակիստան) Hazara Express գնացքի վթարի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 6-ի կեսօրին մոտ 10 գնացքի վագոն դուրս է եկել ռելսերից։
Տեղեկացվում է, որ շուռ եկած վագոններում դեռ ուղեւորներ կան։ Ներկայում Սինդ նահանգում դադարեցրել է գնացքների շարժը։
Երկաթուղու իշխանությունները հայտնել են, որ վերականգնման աշխատանքները կարող են տևել մինչև 18 ժամ:
Սինդի նահանգապետ Մուրադ Ալի Շահն իր ցավակցությունն է հայտնել միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հրահանգել տուժածներին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերել։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև բանակային ուղղաթիռներ։
Պակիստանի բանակի փրկարարական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր վիրավորներին չեն տեղափոխել հիվանդանոց, իսկ վագոններում արգելափակված մարդիկ կան։