ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 6-8-ը Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այսօր առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան` 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 10-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 6-ին, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Առաջիկա օրերին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։