«Թուրքմենստան» ավիաընկերությունը դեպի Մոսկվա չվերթերի դադարեցման համար նոր ժամկետ է նշել

Ընկերությունն ուղևորներին առաջարկում է կա՛մ փոփոխել երթուղին առանց պահումների, կա՛մ վերադարձնել գումարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Թուրքմենստան» ավիաընկերությունը, որը օգոստոսի 1-22-ը դադարեցրել էր Աշխաբադ–Մոսկվա չվերթերը, երկարացրել է սահմանափակումը մինչև հոկտեմբերի 28-ը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ–ը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Դեպի Ռուսաստան թռիչքները կիրականացվեն Աշխաբադ–Կազան–Աշխաբադ երթուղով։ Մոսկվա–Աշխաբադ ուղղությամբ ավիատոմսեր ունեցող ուղևորները պետք է ինքնուրույն հասնեն Կազան թռիչքից 3 ժամ առաջ, ավիատոմսում նշված օրվա և ժամի համաձայն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունն առաջարկում է ուղևորներին կա՛մ փոխել տոմսը և Աշխաբադ–Մոսկվա չվերթի փոխարեն իրականացնել Աշխաբադ–Կազան չվերթն առանց պահումների, կա՛մ վերադարձնել գումարը, ինչը կիրականացվի միայն տոմսի ձեռքբերման երկրում։
Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել էր ավիաընկերությունը, դեպի Մոսկվա իրականացվող չվերթերը դադարեցվել են Մոսկվայի օդային տարածքում առկա իրավիճակի պատճառով։
Ռոսավիացիան երկարացրել է ՌԴ հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը
Թուրքմենստանից Ռուսաստան չվերթերն իրականացնում են երկու ավիաընկերություն` «Թուրքմենական ավիաուղիներն» ու S7–ը։ Թռիչքները դեպի Մոսկվա են և Կազան։ Հավելենք, որ S7–ը դեպի Մոսկվա թռիչքները չի դադարեցրել։