ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» մարզադաշտում քիչ անց կմեկնարկեն Համահայկական 8–րդ խաղերը։ 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներին ուղեկցում են մեծաթիվ պատվիրակություններ։ Ձեռնարկված են անվտանգության աննախադեպ քայեր։
Գյումրի
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրեցիներից շատերը դժգոհում են․ խաղերին մարզադաշտից հետևել չի հաջողվում։
«Չկան տոմսեր ու հրավիրատոմսեր, ծո՛, ըսիգ էլիտայի համար է, էլ ընչի բերին Գյումրի հասցրին»,-դժգոհեց Կարապետը, ում չհաջողվեց մուտք գործել մարզադաշտ։
Գյումրի
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մարզադաշտ մուտք գործելը դժվար է նաև նրանց համար, ովքեր հրավիրատոմս ունեն։
Մարզադաշտում մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված։
Նշենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։
Ամենամեծ թիմը Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնությունից՝ 24 քաղաքից մոտ 800 մասնակից։