ՀՀ առանձին շրջաններում մի քանի օր անձրև կգա. եղանակի տեսություն

Անձրևային եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Այսօր և առաջիկա երեք օրերին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 5-ին և 6-ին որոշ վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Այսօր երեկոյան կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
Օգոստոսին սաստիկ շոգեր չեն սպասվում. Սուրենյանը` ամռան կանխատեսումների մասին