Երևանում հարևանի տանը հոսանքահարվել ու մահացել է 49–ամյա տղամարդ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 5-ին, հոսանքահարվելու դեպք է արձանագրվել Երևանում։ 49–ամյա տղամարդը մահացել է հարևանի տանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 10։15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 11 խումբը կանչով մեկնել է Ղափանցյան փողոցի 29 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,–հայտնում է կայքը։
Նշվում է, որ տեղում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 49-ամյա Վաչագան Խ․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Վայքում ավտոմեքենա լվանալիս հոսանքահարվել և մահացել է 14–ամյա պատանի
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի «Շինարարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով։