Բամբասանք է. «Վերդեր» ֆուտբոլային ակումբը` Նաիր Տիկնիզյանի տեղափոխման մասին

Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն այս տարվա մարտին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Գերմանական «Վերդեր» ֆուտբոլային ակումբը բամբասանք է անվանել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հնարավոր տեղափոխման մասին լուրերը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ tuttomercatoweb.com պորտալը հայտնել էր, որ «Վերդերը» «Լոկոմոտիվին» 4 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի համար և առաջիկայում 24-ամյա խաղացողի տեղափոխման հետ կապված գործարքը կարող է փակվել։
«Մենք սկզբունքորեն չենք մեկնաբանի այդ կեղծ լուրերը», – հայտարարել են ակումբի մամուլի ծառայությունից։
Տիկնիզյանը հանդես է գալիս «Լոկոմոտիվի» կազմում 2021 թվականից։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն այս տարվա մարտին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
«Թիմում հիանալի մթնոլորտ է». Նաիր Տիկնիզյանը` Հայաստանի հավաքականի և իր առաջին գոլի մասին
Ընթացիկ խաղաշրջանում ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում 3 խաղ է անցկացրել բոլոր երեք մրցաշարերում և 4 գոլի հեղինակ դարձել։