Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հաղթանակ պարգևեց «Կրասնոդարին»

Հայ ֆուտբոլիստը դիպուկ իրացրեց 11–մետրանոց հարվածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ տուրում «Կրասնոդարը» նվազագույն հաշվով հաղթեց «Նիժնի Նովգորոդին»:
Միակ գոլը 29-րդ րոպեին 11–մետրանոցից խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ18 հավաքականը հաղթել է Կոսովոյին
«Կրասնոդարը», երեք խաղում տոնելով 3 հաղթանակ, 9 միավորով գլխավորում է Ռուսաստանի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում «Կրասնոդարը» օգոստոսի 12–ին կհյուրընկալվի «Օրենբուրգին»:
«Փյունիկը» պատասխան խաղում հաղթեց «Կալմարին» և դուրս եկավ երրորդ փուլ