Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի 63-ամյա բնակչի տնամերձ տարածքում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 117 բույս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Տանը կանեփանման զանգվածներով փաթեթներ էլ են եղել` 19 գրամից ավելի։ 63-ամյա բնակիչը նշել է, որ այդ զանգվածը պատրաստել է հետագայում անձնական օգտագործման համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշանակվել է փորձաքննություն, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։