ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. 2023 թվականի հունվար-հուլիսի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների ծառայությունը։
Նշվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:
«Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիսի ընթացքում ապահովված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%»,– ասված է հաղորդագրությունում։
Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց 2023 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ դրամով կամ 63%-ով: