Մահացել է դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն

Իրինա Պետրովնան մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ՝ գիտակցության չգալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Կյանքի 82-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն: Այս մասին հայտնում է Starhit պարբերականը։
Դերասանուհուն հիվանդանոց են տեղափոխել հուլիսի 30-ին ՝ գրիպի ծանր ընթացքով։ Նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Մահացել է Ֆանտոմասի դերակատար, ավստրիացի դերասան Հելմուտ Բերգերը
Մեկ օր անց Միրոշնիչենկոյի սիրտը կանգ է առել, սակայն բժիշկները կարողացել են վերականգնել սրտի բաբախյունը։
Այսօր Իրինա Պետրովնան մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ՝ գիտակցության չգալով։
Միրոշնիչենկոն առավել հայտնի դարձավ այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Հյուրը ապագայից», «Ես քայլում եմ Մոսկվայում», «Անդրեյ Ռուբլյով»: Նա մինչև հիվանդանոց տեղափոխվելու օրը շարունակում էր ելույթ ունենալ թատրոնի բեմում։
Մահացել է թատրոնի դերասան և ռեժիսոր Եվգենի Բասիլաշվիլին