Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին երկու խաղով որակազրկել են

Էդուարդ Սպերցյանը. Արխիվային լուսանկար
Սպերցյանը հեռացվել է Ռուսաստանի գավաթի «Սպարտակի» հետ խաղում կատարած խախտման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոս - Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկիչ-կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել երկու խաղով որակազրկել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին Մոսկվայի «Սպարտակի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության առաջին տուրի խաղից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել Է կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը։
Նրա խոսքով ՝ Սպերցյանը չի կարող բողոքարկել կոմիտեի վճիռը։
«Կրասնոդարը» հուլիսի 27-ին սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Սպարտակին»: Սպերցյանը հեռացվել է դաշտից հանդիպման 44-րդ րոպեին Անտոն Զինկովսկու նկատմամբ կատարած խախտման համար: