ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Բրազիլիայում 127 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց բնակիչը: Տեղեկությունը հայտնում է G1–ը։
Համարվում էր, որ Պաուլինո Գոմեսը մոլորակի վերջին բնակիչն էր, որ լույս աշխարհ էր եկել 19-րդ դարում (ենթադրվում է, որ նա ծնվել էր 1895 թվականի օգոստոսին)։
Պաուլինոն ամբողջ կյանքի ընթացքում ապրել է գյուղական վայրերում, սնվել բնական մթերքով և տեղաշարժվել ձիով։ Վերջին սովորույթից հրաժարվել է ընդամենը չորս տարի առաջ։
Այժմ երկարակեցության ռեկորդակիրը իսպանուհի Մարիա Բրանյա Մորեն է, որը ծնվել է 1907 թվականին և այս տարի նշել իր 116-ամյակը: