Վայոց Ձորում Opel-ը մոտ 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում․ 2 մարդ մահացել է

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան օրվա արարողության մասնակցելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին, «Opel» մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում, որի հետևանքով 2 մարդ մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 12։40-ի սահմաններում։
«Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ 20-30 մետր հեռավորության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի էլ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան արարողության մասնակցելու։
Տավուշում վրացական համարանիշներով մեքենա է վթարի ենթարկվել. 1 մարդ մահացել է, 2–ը` տուժել