Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո 1 մլրդ եվրո կհատկացնի դաշինքի ինովացիոն հիմնադրամին

Շվեդիայի պաշտպանության նախարարը կարծում է, որթագավորությունը ՆԱՏՕ-ի ամրապնդման գործում իր ներդրումը կունենա ոչ միայն իր աշխարհաքաղաքական դիրքավորման ու ռազմական ներուժի, այլև դինամիկ զարգացող պաշտպանական արդյունաբերության շնորհիվ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո կմիանա դաշինքի նորարարական հիմնադրամին և 1 միլիարդ եվրոյի չափով ներդրում կկատարի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թագավորության պաշտպանության նախարարությանը։
«Շվեդիայի միացումը հիմնադրամին տեղի կունենա Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալուց հետո։ Շվեդիայի ներդրումը 1 միլիարդ եվրո ծավալով կհամալրի գործող վենչուրային հիմնադրամը, կավելացնի ՆԱՏՕ-ի նորարարական հիմնադրամի ներդրումային կապիտալը և կամրապնդի Հյուսիսատլանտյան դաշինքի նորարարական ներուժը», - նշված է հայտարարության մեջ:
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնն ավելացրել է, որ թագավորությունն իր ներդրումը կունենա ՆԱՏՕ-ի ամրապնդման գործում ոչ միայն իր աշխարհաքաղաքական դիրքի և ռազմական ներուժի, այլև դինամիկ զարգացող անվտանգության և պաշտպանական արդյունաբերության շնորհիվ:
ՆԱՏՕ-ի անդամ 23 երկրներ նորարարական հիմնադրամի սահմանափակ գործընկերներ են: Հիմնադրամը ներդրումներ է կատարում այդ պետություններում եղածստարտափներում։ Խոսքն այնպիսի ուղղությունների մասին է, ինչպիսիք են արհեստական բանականությունը, մեծ տվյալների մշակումը, քվանտային տեխնոլոգիաները, ինքնավարությունը և տիեզերքը։
Կիևին ՆԱՏՕ չընդունեցին, քանի որ դա կնշանակեր պատերազմ ՌԴ-ի հետ. Բայդենի խորհրդական
Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի հայտը մինչ օրս չի ստացել Հունգարիայի և Թուրքիայի հավանությունը։