Հայաստանի մի քանի մարզում և Արցախում ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա. եղանակի տեսություն

Երևանում քամու ուժգնացում է սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 1-3-ին, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ին առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում` 8-10 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 4-5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հարյուրավոր տարիների կտրվածքով այս հուլիսը աշխարհի ամենաշոգ ամիսն է