Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. եղանակի տեսություն

Ամառ
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 32-34, երեկոյան՝ 24-26 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կնվազի 2-4 աստիճանով, օգոստոսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 32-34, երեկոյան՝ 24-26 աստիճան։