ՄԱԿ–ին փոխանցված նամակն արդեն հասել է գրասենյակի ղեկավարությանը

Բողոքի ակցիա ՄԱԿ–ի մոտ
Մինչ օրս Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներն այսուհետ տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին հայտնել են, որ իրենց նամակը փոխանցվել է ղեկավարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիան իրականացվում է ի աջակցություն արցախցի Վագիֆ Խաչատրյանի, որին հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները առևանգել էին Լաչինի միջանցքում գտնող ապօրինի տեղադրված անցակետի մոտից։
Ակտիվիստ Նարեկ Այվազյանը նշեց, որ իրենց նամակն արդեն փոխանցվել է հայստատանյան գրասենյակի ղեկավարությանը, սակայն դեռ չեն կարող ասել, թե երբ պատասխան կլինի։
«Խնդրել ենք, որպեսզի փորձեն գոնե մոտավոր ժամկետ նշել, թե երբ կլինի մեր նամակի պատասխանը»,– ասաց Այվազյանը։
Մինչ այս մոտ 20 րոպեով ակցիայի մասնակիցները փակել էին ՄԱԿ գրասենյակի բոլոր մուտքերն ու ելքերը։
Այվազյանը հայտարարեց նաև, որ մինչ օրս Ազատության հրապարակում ժամը 19։00-ից սկսվող իրենց հանրահավաքներն այսուհետ տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի մոտ։
Նշենք, որ օրեր առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ պարենամթերք էին բերել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, դրանք շարունակում են այդպես էլ դրված մնալ դարպասների և ճաղերի մոտ։
Միայն այն գիտենք, որ հայրս Բաքվի հիվանդանոցում է. Վագիֆ Խաչատրյանի աղջիկը լուրեր է հերքում