Ժամանակակից մարտի դինամիկան հրետանուց ավելի շատ մանևրունակություն, ճշգրտություն և արագություն է պահանջում։ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անվային ինքնագնաց «Մալվա» հաուբիցը համապատասխանում է ամենաբարձր համաշխարհային չափանիշներին, անցել է սերիական արտադրության մեկնարկի համար անհրաժեշտ բոլոր փորձարկումները։
«Ռոստեխն» ավարտել է 8х8 անվային ձևաչափով ԲԱԶ շասսիի վրա դրված 152-մմ ինքնագնաց «Մալվա» 2Ս43 հաուբիցի փորձարկումները։ Նոր հաուբիցն ավելի լավ մանևրունակություն ունի, քան թրթուրավոր ինքնագնաց հրետանային կայանքը։ Ավելի արագ է շրջվում դիրքում և հեռանում կրակային խնդիրը կատարելուց հետո, տեխնիկական մեծ ռեսուրս և շահագործման ցածր արժեք ունի։
«Մալվա» նախագծի հիմքում ընկած է 8х8 անվային ձևաչափով «Վոշչինա» ԲԱԶ-6610-027 շասսիի վրա բարձր մոբիլություն ունեցող թեթևացված հրետանային համակարգի հայեցակարգը։ «Մալվայի» չափսերն ու քաշը թույլ են տալիս նման ինքնագնաց հրետանային կայանքները Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռով օպերատիվ տեղափոխել մեծ հեռավորությունների վրա։
Կառուցվածքը հուսալի է և արդյունավետ։ 5 հոգուց բաղկացած անձնակազմը տեղակայվում է երկշարք սրահում, մեքենայի առջևի հատվածում։ Հրետանային կայանքը հետնամասում է, և իրենից ներկայացնում է նշանառման մեխանիզմներով հրետասայլի վերևի բաց հատվածը։ Ինքնագնաց «Մալվան» զինված է ակոսավոր փողով 152-մմ հաուբիցով («Մստա-Ս» մարտական մեքենայից է փոխառած)։
«Մալվան» օժտված է նավիգացիայի բարձր ճշգրտության միջոցներով կրակի կառավարման ավտոմատացված ժամանակակից (թվային) համակարգով, ինչպես նաև տեղեկության փոխանակման հնարավորությամբ։ Հաուբիցը կարող է միաժամանակ տարբեր ուղեծրերով մի քանի կրակային թիրախներ խոցել։
Արագաձգությունը` րոպեում 7 արձակում (համեմատության համար նշենք` ՆԱՏՕ–ական CAESAR–ը րոպեում 6 արձակում է իրականացնում)։ Բեկորաֆուգասային արկերով կրակի առավելագույն հեռավորությունը` ավելի քան 24 կմ, «Կրասնոպոլ-Մ2» կառավարվող զինամթերքով` մինչև 25 կմ և «Կրասնոպոլ-Դ»–ով` մինչև 43 կմ։
Հիմնական առավելությունները
«Մալվա» ինքնագնաց հրետանային կայանքը ոչ թե կփոխարինի, այլ կլրացնի (քանակապես և որակապես) «Ակացիա», «Գվոզդիկա», «Գիացինտ», «Պիոն», «Տյուլպան» ինքնագնաց հրետանային համակարգերով ՌԴ բանակի սպառազինությունը մինչ այդ համալրած մարտական ներուժը։
Ժամանակակից մարտի դինամիկան ավելի մեծ մանևրունակություն է պահանջում, ինչը կարող է ապահովել «Մալվան»։
Զենքի բաց տեղակայմամբ հրետանային համակարգի շահագործումն ապացուցել է, որ մոբիլությունն ու օպերատիվությունը զգալիորեն նվազեցնում են հաշվարկին և սարքին սպառնացող վտանգները։
Հակառակորդի կողմից անօդաչուների և հետախուզման այլ ժամանակակից (ՆԱՏՕ–ական) միջոցների կիրառումը ՌԴ հրետանավորներից դիրքի արագ փոփոխում է պահանջում խնդրի կատարումից անմիջապես հետո։ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրն ու 155-մմ տրամաչափի «ծաղկային շարքը» տեխնոլոգիապես պատրաստ են ընդլայնել օպերատիվությունը, ճշգրտությունն ու կրակային հզորությունը։
Հրետանային սպառազինության (զենքեր, ականանետեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և հակատանկային հրթիռային համալիրներ) և կիրառվող զինամթերքի լայն սպեկտրը թույլ են տալիս մարտի դաշտում ինքնուրույն լուծել կրակային խոցման տարատեսակ խնդիրներ։ Ինքնագնաց հրետանային կայանքները շատ չեն լինում։
Բաժանորդագրվե՛ք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին` https://t.me/AKhrolenko