Պեկինում հորդառատ անձրևների պատճառով տարհանվածների թիվը գերազանցել է 52 հազարը։ Այս մասին հայտնում է «Բեյցզին Վանբաո» պարբերականը՝ հղում անելով Պեկինի հեղեղումների կանխարգելման վարչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 31 338 տարհանվածի մասին:
Նշվում է նաև, որ փակվել է 107 լեռնային ճանապարհ, 4069 շինարարական օբյեկտներում աշխատանքը դադարեցվել է, քաղաքի տեսարժան վայրերը փակ են:
Այսօր ավելի վաղ Պեկինի իշխանությունները երկրաբանական աղետների և օդերևութաբանական ռիսկերի մասին «կարմիր» (ամենաբարձր) նախազգուշացում էին տվել` պայմանավորված այն հանգամանքով, որ քաղաքի որոշ շրջաններում սողանքների, սելավների, գրունտի փլուզումների մեծ ռիսկ կա: Բացի այդ, Պեկինի օդերևութաբանական կայանը նաև հայտարարել է Պեկինի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների պատճառով նախազգուշացման ամենաբարձր մակարդակի մասին: