Դոնեցկի գնդակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել. ԴԺՀ

Բացի այդ, ԴԺՀ-ի ներկայացուցչության տվյալներով՝ Գորլովկայի գնդակոծության ժամանակ զոհվել է 1973 թվականին ծնված մի տղամարդ։
Sputnik
Դոնեցկի Վորոշիլովի և Կույբիշևի շրջանների գնդակոծությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի, ևս տասը մարդ տուժել է, հայտնել են ԴԺՀ-ի ներկայացուցչությունում Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Դոնեցկի բնակելի թաղամասերին, արկը հարվածել է ուղևորատար ավտոբուսին:
Դոնեցկի գիտահետազոտական ինստիտուտի վրա արկ է ընկել, մեկ մարդ է մահացել. քաղաքապետ
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունը ավելի վաղ հայտնել էր ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի գնդակոծության մասին, այդ թվում՝ ՀԿՌՀ-ների կիրառմամբ: ԴԺՀ-ի ԱԻՆ-ը հայտնել է քաղաքի կենտրոնում Վորոշիլովի շրջանի գնդակոծության հետևանքով մեկ զոհի և հինգ վիրավորի մասին:
Դոնեցկի Կույբիշևսկի շրջանը գտնվում է քաղաքի արևմուտքում։