Ռուսական նավատորմը եղել և մնում է հայրենիքի սահմանների անխորտակելի պահապանը. Պուտին

Ռուսական նավատորմը շատ անգամ է անառիկ բերդի պես կանգնել թշնամու ճանապարհին, նրա գլխավոր առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմածովային ուժերի օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ ռուսական նավատորմը եղել և մնում է հայրենիքի սահմանների անխորտակելի պահապանը:
Նա նշել է, որ այսօր շնորհավորանքներ են ստանում նավերի և սուզանավերի անձնակազմերը, ծովային ավիացիայի օդաչուները, դրա ցամաքային ծառայությունների անձնակազմը, առափնյա զորքերի խիզախ մարտիկները, խիզախ ծովային հետևակայինները:
«Երախտագիտությամբ խոնարհվում ենք ռուս նավաշինարարների, նավատորմի հրամանատարների և նավաստիների բոլոր սերունդների առջև։ Նրանց փայլուն հմտությունը, պարտքին ու հայրենիքին նրանց հավատարմությունը , պրոֆեսիոնալիզմն ու տաղանդը շատ առումներով վճռել են Ռուսաստանի մեծ ճակատագիրը»,-ասել է նա։
Նա նշել է, որ Պետրոս Առաջինի ժամանակներից ի վեր ռազմածովային ուժերը հավատարիմ և անձնուրաց կերպով ծառայում են Ռուսաստանին, նրա պատմության մեջ խոշոր հաղթանակներ կան ծովային մարտերում, շուրջերկրյա արշավներ և աշխարհագրական մեծ հայտնագործություններ, լուրջ նվաճումներ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։